Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը. Արմեն Գրիգորյան

Ապաշրջափակման հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է:

 Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում  սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- ասաս նա:

ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է:

«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը: