Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին, կհանդիպի Շոլցի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին,  Բեռլինում.  հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։

Նրա խոսքով`   երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ։