Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․ Իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախօրեին սպառնաց ժողովրդին՝ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։ 2018-ին էլ ասում էր` կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Չնայած որեւէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը «հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ», կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիեւի հետ։

Ստացվում է՝ մի կողմից շուրջօրյա ռեժիմով այլոց մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու համար, թե իբր ստահոդ լուրեր են տարածում՝ առանց փաստական տվյալների, ժողովրդի մեջ խուճապ սերմանելու համար, մյուս կողմից՝ իրենք են դարձել հիբրիդային պատերազմի հրձիգներ: Երեկ ԱԺ ժամանած ուժային բլոկի պաշտոնյաները փորձում էին Փաշինյանի գցած քարը հանել փոսից` խմբագրել նրա ասածները։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ չկան փաստական տվյալներ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստում է։

«Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, եւ քաղաքական արձագանք է տալիս, որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ… իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա իրավական գնահատական»,- ասաց նա։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հարցին, թե աշնանն ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը, կա՞ նման վտանգ, չպատասխանեց. «Վարչապետի խոսքը պետք չէ խեղաթյուրել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու… Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձանագրում է, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայ հանրությանը պատերազմով շանտաժի է ենթարկում, դա այլեւս Ադրբեջանի նախագահը չի անում, այլ՝ ՀՀ վարչապետը․ «Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության, եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի…»։

Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ԹՐԻՓՓ չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից, փաստորեն` այդ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Վարդանյանը հեգնանքով ասաց․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից, մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ` Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ո՛չ սկսվել է Փաշինյանով, ո՛չ ավարտվում է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող խմբի. ՀՀ ՆԳՆ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող խմբի. ՀՀ ՆԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական