Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառել դեպքերը, երբ խոշոր ընկերությունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ ստանալու համար. նախագիծ. «Փաստ»

14/03/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպությունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով՝ այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենալու: Փոխարենը հաշվի առնելով հարկային չարաշահումների միջոցով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների դեմ պայքարելու արդյունավետ միջոցների առկայությունը՝ հնարավոր են բյուջեի մուտքերի էական ավելացումներ: Նախագծով նախատեսված դրույթների շրջանակներում կանոնակարգվում են հարկային պլանավորման սխեմա (մեթոդ), հարկային օգուտ և հարկային պլանավորման մեթոդների չարաշահում հասկացությունները, հարկ վճարողների՝ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող համարվելու դեպքերը: Միաժամանակ, նախատեսվում են հարկային պլանավորման մեթոդների չարաշահում կատարած հարկ վճարողների՝ շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարվելու և այդպիսին համարվելուց դադարելու վերաբերյալ կանոնակարգումներ:

Նշվում է, որ Հարկային օրենսգրքում բացակայում է հարկային պլանավորման մեթոդների չարաշահման ընդհանուր կանոնը: Համաշխարհային փորձը վկայում է, որ ավելի ու ավելի հաճախ հարկ վճարողների կողմից կիրառվում են մեխանիզմներ, գործարքներ, որոնք օրենսդրությամբ «թույլատրված են», սակայն չեն բխում գործունեության իրական տնտեսական պայմաններից և նպատակ են հետապնդում թաքցնելու եկամուտները, ձեռնարկատիրական եկամուտները բաշխել ֆորմալ առումով տարբեր տնտեսվարողների միջև (սահմանված արտոնությունից մի քանի անգամ օգտվելու նպատակով), նվազեցնել եկամուտները՝ արհեստականորեն ավելացնելով ծախսերը և այլն:

Նմանատիպ վարքագիծը բնորոշվում է «ագրեսիվ հարկային պլանավորում» տերմինով և այն բացառելու ուղղությամբ պայքար է մղվում նաև միջազգային մակարդակով: Այդ նպատակով ընդունվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը, սակայն հարկային պլանավորման մեթոդների չարաշահման հասկացությունը մեր ներպետական իրավակարգավորումներում բացակայում է, որի պատճառով էլ մշակվել է նախագիծը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կանդամագրվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կանդամագրվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական