Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված. «Փաստ»

12/12/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի կառավարման շրջանում ու հատկապես վերջին 34 տարին Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է: Հասկանալի է, որ շատ քչերը կցանկանան ապրել Փաշինյանի կառավարած երկրում, այն էլ՝ նման անիրավության, շարունակական մղձավանջի, անընդմեջ աղետների, անվտանգային ու սոցիալական սպառնալից և անկանխատեսելի վիճակի մեջ դրված երկրում: Ու այս խայտառակ վիճակը քողարկելու համար վերջերս քպական քարոզչությունը սկսեց ինֆորմացիոն հեթական կեղծիքը տարածել, թե նախկինում երբեք միգրացիայի մնացորդի դրական հաշվեկշիռ չի եղել: 

Իրականում դա ոչ միայն կեղծիք է, այլև կեղծիք է մի քանի դրվագներով: Նախ՝ իրականում, մասնավորաբար, 20062008 թվականներին նման հաշվեկշիռ արձանագրվել է: Բայց դա էլ մի կողմ: Կա նաև փաշինյանական հաջորդ մեծ կեղծիքը: Ինչպե՞ս էին նախկինում հաշվում գնացողներին ու եկողներին: Չափազանց պարզ ու արդյունավետ տարբերակով. ՀՀ քանի՞ քաղաքացի է դեպի դուրս հատել ՀՀ սահմանը, քանի՞ քաղաքացի է մուտք գործել երկիր: Պարզագույն հանում, և տարբերությունն ակնհայտ է: Սա առավել հստակ և օբյեկտիվ պատկեր էր տալիս: Հիմա, պարզվում է, ավելի շուտ՝ 2021 թվականին, փաշինյանական իշխանությունը փոխել է հաշվարկի մեթոդաբանությունը: Եթե հակիրճ ու պարզ ասենք, ապա դիմել են իրենց սիրելի «մուտիտի» մեթոդին: 

Այսինքն՝ հաշվարկի հիմք են վերցնում քաղաքացու… հաշվառման մեջ լինելը: Էհ, մարդը կարող է հեռանալ Հայաստանից, ամիսներով, եթե ոչ՝ տարիներով մնալ հաշվառման մեջ (այսինքն՝ «գրանցումից դուրս չգալ»), բայց փաստացի գտնվել լրիվ այլ երկրում: Բայց, արի ու տես, որ փաշինյանական իշխանության, վիճակագրության ու քարոզչության համար այդ մարդը… համարվում է Հայաստանում գտնվող, քանի որ հաշվառման մեջ է: Ինչո՞ւ են այդպես արել: Իսկ մի՞թե պարզ չէ: Գնացածների ու եկածների տարբերությունը կոնկրետ է, պարզ, ընկալելի, հստակ: Իսկ հաշվառման մեջ եղածչեղածներին, դե, գնա, հաշվիր, պարզիր, ստուգիր, թե ով է երկրում, իսկ ով՝ ամերիկամեքսիկական սահմանի մերձակայքում կամ, ասենք, Դոնի Ռոստովում: 

Ըստ այդմ, հնարավոր է դառնում արտագաղթի մեղմ թվեր ցույց տալ: Այնինչ, մասնագետների կարծիքով, վերջին առնվազն երեք տարին արտագաղթի ռեկորդային ցուցանիշներ ունենք: Հա, չհաշված ընտրությունները, երբ այդ մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն լինի, որ ՔՊ են ընտրել… Հարմար տարբերակ է, ինչ խոսք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն ահազանգել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների մասին

Հաջորդ գրառումը

Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական