Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Առավոտին» հանում են Մամուլի շենքից․ Պետգույքից մի քանի օր ժամանակ են տվել, որ տարածքը լքեն

31/07/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի «ամենադեմոկրատ» իշխանությունները, որի ամենաբարձր ներկայացուցիչը նախկին լրագրող է, որոշել են «հազարամյա» պատմություն ունեցող «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը վտարել Մամուլի շենքից։ Այս շենքը պատկանում է Պետգույքի կառավարման կոմիտեին, որից էլ օրերս «Առավոտը» նամակ է ստացել, որ պետք է տարածքը լքեն՝ ժամանակ տալով դրա համար։ Հիմա ավելի քան երեք տասնամյակ այս շենքում տեղակայված «Առավոտի» խմբագրակազմը նոր տարածքի փնտրտուքի մեջ է։ Այս պահին էլ առավոտցիները իրերն են հավաքում։

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իրենք «Առավոտի» հիմնադրման օրվանից՝ 1994 թվականից Մամուլի շենքում են, այսինքն՝ արդեն 31 տարի է, ու հիմա ստիպված են դուրս գալ։

«Մենք պայմանագիր չունենք այս տարվա համար, հետևաբար իրենք հիմք ունեն մեզ դուրս հանելու։ Բայց մենք չենք հրաժարվել պայմանագիր կնքելուց, պարզապես, որքան գիտեմ, կա կառավարության որոշում, ըստ որի՝ պետական գույքը տրվել է մեզ անհատույց օգտագործման, այսինքն՝ մենք վարձակալության գումար չենք վճարում, և հիմա բոլոր այդ անհատույց օգտագործման գույքերը արդեն օգտագործելու են կոմերցիոն նպատակներով»,– ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացրել էր դեռ հեռավոր 90-ականներին Հրանտ Բագրատյանի կառավարությունը, որով մամուլին տրվել էին անհատույց օգտագործման տարածքներ՝ որպես օժանդակություն լրատվամիջոցներին։ Այդ որոշումը չէին չեղարկել նաև հաջորդ երկու՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունները, և միայն լրագրող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց չեղարկել դեռ ՀՀՇ-ի թվերից գործող որոշումը և Հայաստանի ամենահին ու հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին զրկել պետության կողմից տրված տարածքից։ Պետգույքից «Առավոտին» առաջարկել են դուրս գալ տարածքից, հետո մասնակցել մրցույթի և, եթե կարող են, նորից այդ տարածքը ձեռք բերել, բայց արդեն վճարովի հիմունքներով՝ ոչ անհատույց։ 

«Մենք էլ կարող ենք մասնակցել, բայց մենք էդպես ահռելի գումարներ չունենք, որ էդ մի հարկի համար մասնակցենք մրցույթի»,-ասաց «Առավոտի» խմբագիրը։

Հարցին՝ սա արդյոք այս իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված հերթական քա՞յլն է, Աբրահամյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ սա կոնկրետ «Առավոտի» դեմ ուղղված չէ, բայց, ընդհանրապես, նախորդ կառավարությունները կարծում էին, որ մամուլին պետք է օգնեն և անհատույց տալ, այս կառավարությունը գտնում է, որ պետք չէ օգնել և տալ»։

Նկատենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո էլ այսպիսի մի դեպք տեղի ունեցավ «Հրապարակ» օրաթերթի հետ։ Այն ժամանակ «Հրապարակը» գտնվում էր Երևանի քաղաքապետարանին ենթակա շենքերից մեկում, և «Հրապարակին» ևս, դեռ նախորդ իշխանությունների կողմից, այդ տարածքը տրամադրվել էր անհատույց հիմունքներով։ Բայց այն ժամանակվա ՔՊ-ական քաղաքապետ Հայկ Մարությանը ինչ-որ պահի որոշեց, որ պետք է չեղյալ համարել նախորդների թվերից գործող որոշումն ու «Հրապարակին» զրկել անհատույց օգտագործվող տարածքից։ Փաշինյանական քաղաքապետի այս քայլը այն ժամանակ, երբ դեռ շատերը իսկապես հավատում էին, որ այս իշխանությունները դեմոկրատ են, գնահատում են խոսքի ազատությունն ու հաստատ որևէ քայլ չեն անի ընդդեմ մամուլի, շատերի մոտ զարմանք էր հարուցել և տարօրինակ էր թվում, թե ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մամուլի դեմ պայքարել, այն էլ՝ այսպիսի էժանագին, ճղճիմ մեթոդներով։ Հիմա, երբ նույնը «Առավոտի» հետ է տեղի ունենում, այլևս որևէ բան զարմանալի չէ, քանզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վաղուց արդեն բացահայտել է իր ամբողջ պերճանքն ու թշվառությունը, այդ թվում՝ ազատ մամուլի հանդեպ իր ատելությունը։

Վահե Մակարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայում այսօր գրանցվել է երեխաների վիրավորվելու ամենամեծ թիվը

Հաջորդ գրառումը

340 հազար դոլար` «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության անցկացման համար

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

340 հազար դոլար` «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության անցկացման համար

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական