Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն․ Լուիս Մորենո Օկամպո․ «Ամերիկայի ձայն»

01/09/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կրկին պնդել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականցվում է ցեղասպանություն: Այս տեսակետն անընդունելի է բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի համար։

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:

Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

«[Արդարադատության միջազգային դատարանի] 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասաց նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:

«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասաց Օկամպոն։

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:

«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։

Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:

Օկամպոյին հակադարձում է ադրբեջանական կողմի խնդրանքով իր փորձագիտական կարծիքը ներկայացրած բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնը՝ նախկին գլխավոր դատախազի հեղինակածը որակելով «քաղաքականացված և անհիմն», քանզի «բացակայում են ցեղասպանությունը հաստատող ապացույցներ»:

«Չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, թե առկա է ցեղասպանության տարր: Խոսքը՝ որևէ խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնելու հատուկ մտադրության մասին է: Մորենո Օկամպոյի ներկայացրածում տեղ գտած հղումները չեն վերաբերում այս հիմնարար պահանջին»,- ընդգծեց Դիքսոնը:

Նրա կարծիքով, Օկամպոյի տեսակետն ամբողջությամբ խեղաթյուրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Անգամ մի կողմ դնելով այն, որ այս գործերը (Ադրբեջանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի և մյուսը՝ Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի) ամենևին էլ ցեղասպանության մասին չեն, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ դատարանը որպես փաստ արձանագրել է, թե Ադրբեջանի կողմից իրականցվում է որևէ շրջափակում»,- նշեց բրիտանացի փաստաբանը։

Ռոդնի Դիքսոնը շարունակեց, թե Մորենոն նաև չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հայությանն այլընտրանքային ճանապարհով՝ Աղդամով, մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին: Ընդհանուր առմամբ, Դիքսոնը թերի, ոչ ճշգրիտ որակեց Օկամպոյի վերլուծությունը՝ հավելելով, թե այն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:

Լուիս Մորենո Օկամպոն անընդունելի համարեց Դիքսոնի հնչեցրած քննադատությունը՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատության համաձայն, Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, և փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածում է համակենտրոնացման ճամբարի:

Արգենտինացի փաստաբանը ուշադրություն հրավիրեց՝ խնդիրը միայն սնունդը չէ, և այլընտրանքային ճանապարհով մեկ անգամ սնունդ տեղ հասցնելով հարցը չի կարող լուծված համարել:

«Որևէ պատճառ չկա, որը թույլ չի տալիս Ադրբեջանին իրագործել միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:

Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը օգոստոսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացման վերաբերյալ: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, մասնավորապես, նշել է․ «Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների [մատակարարման] շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։

Պետքարտուղարությունը կրկին կոչ է արել՝ «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»։ Այնուհետև, ըստ ամերիկացի դիվանագետի, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ բանակցեն՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքատեսակների առաքման շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ ուղիների վերաբերյալ, և վերսկսեն քննարկումները բոլոր մնացած հարցերի շուրջ:

«Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- եզրափակել է Միլերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջանցիկ մտքեր

Հաջորդ գրառումը

Կեսգիշերին, Գայի պողոտայում մեքենա է հրդեհվել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

07/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանն ու իր կինը մրցման մեջ են մտել միմյանց հետ, թե ով է ավելի լկտի ու անբարո. «Փաստինֆո»

30/05/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ «Հրապարակ»

30/05/2025
Հաջորդ գրառումը

Կեսգիշերին, Գայի պողոտայում մեքենա է հրդեհվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական