Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում օծվել է Սբ. Գրիգոր Տաթևացի եկեղեցին։
Արարողությանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, հոգևոր այրեր, հյուրեր։
Մոտ երկու տարի կառուցվող եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվել։ Տաթև վանական համալիրի հոգևոր հովիվ Հայր Միքայելի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին վեր խոյացավ Շինուհայրի կենտրոնում՝ նախակրթարանի մոտ, որը նաև խորհուրդ ուներ։ Այն մատաղ սերնդի համար ամեն օր հոգևոր կրթության աղբյուր կհանդիսանա։
Արարողությունից հետո մատաղ բաժանվեց բոլոր ներկաներին։