Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութեր. Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել 

Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Եվրո-2024 1/4 եզրափակիչից հետո։

Ավելի վաղ Թուրքիայի հավաքականի երկրպագուները Նիդեռլանդների դեմ խաղից առաջ՝ օրհներգի կատարման ժամանակ, ցուցադրել էին արգելված «գորշ գայլերի» սկանդալային ժեստը: 

Նշենք, որ երեկ Նիդեռլանդների հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակից։ Կիսաեզրափակիչում կմրցի Անգլիայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Դորտմունդում։