Մերձմոսկվայում՝ վաճառվում է այն առանձնատունը, որտեղ 1930-ականներին բնակվել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Այս մասին տեղեկացնում է «Дом.РФ» աճուրդի կայքը։
Մոտ 35․5 հեկտար տարածքով առանձնատան աճուրդը տեղի կունենա ընթացիկ տարվա ավարտին։ Մեկնարկային գինը դեռեւս հայտնի չէ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այն կարող է 400-500 մլն ռուբլի արժենալ (մոտ 4-5 մլն դոլար)։
Ստալինն առանձնատանը բնակվել է 1932-ին։ ԽՍՀՄ առաջնորդից հետո շինությունը մինչեւ 2004-ը որպես հիվանդանոց է ծառայել։
Ս․Վ․