Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտում յուրաքանչյուրի տանը գյուղերից եկած մինչև 7 ընտանիք է ապաստանել. արցախցի գործիչ

22/09/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի տարբերություն երեկվա՝ այսօր Ստեփանակերտում կրակոցներ չեն լսվել։ Բայց միևնույն է՝ ժողովուրդն ընկճված վիճակում է։ Մարդիկ ամեն ինչ՝ տուն-տեղ, ունեցվածք, թողել, եկել են Ստեփանակերտ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։

«Զինծառայողներից ովքեր մոտիկ դիրքերում են եղել, վերադարձել են, բայց կան նաև պատանդներ, որոնք շրջափակման մեջ են, չեն կարողանում դուրս գալ։ Ռուսների հետ պայմանավորվել են, որ օգնեն, բայց դեռ նորություն չկա»,- պատմեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանի Աղդամով տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով 20 տոննայանոց երկու բեռնատար և 2 ավտոմեքենա հաց է ուղարկել Արցախ, Աշոտ Սարգսյանն ասաց՝ արցախցին երբեք թուրքի թխած հացը չի ուտի։

«Մարդիկ իրենց գյուղերից տեղահանվել, եկել են Ստեփանակերտ, որպեսզի հետո գնան Հայաստան, որովհետև ադրբեջանցիների առաջարկած պայմաններին ոչ ոք չի հանմաձայնի։ Բայց մեխանիզմ են մտածել՝ ժողովրդին մի քանի օր այստեղ պահեն, հետո, երբ սննդամթերքը վերջանա, ուզած-չուզած՝ կա՛մ մարդիկ վերադառնան իրենց տները, կա՛մ քաղցած այստեղ մնան։

Այս պահին էլ բոլորի տներում մի քանի ընտանիք է ապաստանել։ Օրինակ՝ ես Հաթերք գյուղից մոտիկ ընկեր ունեմ, 3 ընտանիք հիմա մեր տանն են։ Եղբայրս էլ պատրաստ է իր տան բանալիները տալ, ով ուզում է՝ գնա իր տանը ժամանակավոր ապրի։ Հորեղբորս աղջկա 4 սենյականոց տանը 7 ընտանիք է ապաստանել՝ հիմնականում երեխաներ։ Ցանկացած շենքի դիմաց 3-4 վառարան վառած՝ բոլորը ճաշ են պատրաստում, հաց թխում, միմյանց հյուրասիրում։

Գյուղերից եկածների մի մասն էլ ապաստանել է ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, բայց նրանց մի մասը վերադարձել է Ստեփանակերտ, մի մասը՝ Ասկերան՝ մոտիկ գյուղեր։ Գյուղեր են եղել, որտեղից մարդկանց տեղահանելն ուղղակի անհեթեթություն է եղել։ Խոսքը խորքային գյուղերի մասին է։ Հիմա այդ գյուղերի բնակիչները վերադարձել են իրենց տներ և մյուս համագյուղացիներին էլ զանգահարում, ասում են, որ նույն կերպ վարվեն»,- պատմեց Աշոտ Սարգսյանը։

Վերջում մեր զրուցակիցը շեշտեց՝ արցախցիներին միջազգային նորմերով պետք է ՄԱԿ-ի հովանու ներքո միջանկյալ կարգավիճակ տրվի՝ հետագայում հանրաքվեի կազմակերպման և անցկացման երաշխիքներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

տեսանյութ. Պապիկը ջուր ու քաղցրավենիք է բերել ցուցարարներին

Հաջորդ գրառումը

Քյոխը ողջ է. նրան գնդակահարելու լուրը հերքվել է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Քյոխը ողջ է. նրան գնդակահարելու լուրը հերքվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական