Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլում սպասվող ուժգին երկրաշարժի դեպքում մոտ 100 հազար շենքեր կավիրվեն․ թուրք սեյսմոլոգները նոր երկրաշարժ են կանխատեսում

19/08/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստամբուլում կանխատեսվող նոր՝ ուժգին երկրաշարժի դեպքում մոտ 100 հազար շենքեր կավիրվեն, դրանց բնակիչները կմնան փլատակների տակ,  Hürriyet-ի հետ զրույցում ասել է թուրք  սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ Նա նշել է, որ եղած շենքերը սեյսմակայուն չեն և չեն դիմանա այն հզոր երկրաշարժի դեպքում, որի մասին կանխատեսումներ հնչում են վաղուցվանից։

«Առաջին հերթին անհրաժեշտ է մտածել այդ մասին, տներ կառուցել մարդկանց համար, ում կյանքը վտանգի տակ է»,- նշել է սեյսմոլոգը՝ հավելելով, որ Թուրքիայում անհրաժեշտ է հատուկ օրենք ընդունել, որով կնախատեսվի սեյսմակայուն շենքեր կառուցել։

Նշենք, որ թուրք սեյսմոլոգները բազմիցս նախազգուշացրել են Ստամբուլում ու դրա մոտակայքում նոր՝ հզոր երկրաշարժի վտանգի մասին՝ կանխատեսելով, որ 7 և ավելի բալի ցնցումների դեպքում 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 90 000-ից ավելի շենքեր կարող են փլվել միանգամից, իսկ 260 000-ը կվնասվեն ու պիտանի չեն լինի հետագայում շահագործվելու  համար։ Սեյսմոլոգների կանխատեսումներով՝ այդպիսի երկրաշարժի դեպքում ժամանակավոր կացարաններով անհրաժեշտ կլինի ապահովել 4,5 միլիոն բնակչի։

Սեյսմոլոգ Նաջի Գյորյուրն իր հերթին Hürriyet-ին ասել է, որ Ստամբուլի շրջանում 7 և ավելի բալանոց երկրաշարժի հավանականությունը 60 տոկոս է կազմում, իսկ քաղաքը դրան ընդհանրապես պատրաստ չէ։

Նշենք, որ 1999 թվականի օգոստոսին  Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում գտնվող Ստամբուլի շրջանում 7,6 մագնիտուդով երկրաշարժից,  պաշտոնական տվյալներով,  մահացել էր 17,2 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ գրեթե 40 հազարը, ևս 45 000-ն էլ տուժել էին։

Ստամբուլն ուժեղ երկրաշարժին նախապատրաստելու անհրաժեշտության մասին այդ երկրի իշխանություններն սկսեցին լրջորեն մտածել միայն  այս տարվա փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով մահերը գերազանցեցին 50 000-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հելենի հարազատները Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակ են մտել. հայտարարել են՝ չեն հեռանա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի

Հաջորդ գրառումը

Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական