Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացում է հրապարակել:
«Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորից (այս պահին ռուսերեն է, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G:
Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, ավել -պակաս տվյալ են ուզում, անում եք հետեւյալը.
Անջատում եք զանգը։
Հետ եք զանգում, ճշտում»,- գրել է Մարտիրոսյանը: