Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Սաակաշվիլիին արգելվում է նիհարել

Եթե ​​Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաահակշվիլին նիհարի եւս 6-7 կգ, կարող է հանկարծամահ լինել։

Այս հայտարարությունն այսօր արել է երկրի ժողովրդական պաշտպան Լեւան Իոսելիանիի նշանակած բժիշկների խորհուրդը։

Այժմ նախկին նախագահը կշռում է մոտ 60 կգ, կրիտիկական զանգվածը՝ 52-53 կգ։ Դրանից հետո օրգանիզմում կսկսվեն անդառնալի փոփոխություններ։

Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել հիվանդասենյակում։