2023-ի առաջին կիսամյակում ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1000 տոկսով։ Բայց խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Թայլանդի մասին է, որտեղ 2023-ի հունվար-հունիս ամիսներին այցելել է մոտ 792 հազար ռուս զբոսաշրջիկ։
«Bloomberg» պարբերականի փոխանցմամբ՝ Թայլանդ այցելած ռուս տուրիստների ավելի քան կեսը եղել է թայլանդական «Պհուկետ» կղզում։ Պարբերականը նշում է, որ այս կղզում աճել է շքեղ առանձնատների վաճառքը․ հիմնական գնորդներն էլ ռուսներն են։ «ՌԴ մի քաղաքացի, օրինակ, միանգամից 16 առանձնատուն է գնել»,- գրում է թերթը։
Ս․Վ․