Ռուսական «Атом» ստարտափը Մոսկվայում հերթական էլեկտրամոբիլն է ներկայացրել՝ «Atom» անունով։ Մեքենան հավաքել կսկսեն 2024-ին։ Այս մասին Lifehacker.ru կայքն է գրում։
Նոր տեխնոլոգիաներով հագեցած սմարթ մեքենան՝ անվտանգային սեփական համակարգը կունենա, ինչը զերծ կպահի բոլոր տեսակի հաքերային հարձակումներից։

Մեքենան ինքնուրույն կկողնորոշվի՝ մայրուղու տարբեր ուղեգծերի վրա ընթանալիս, կկարողանան կայանումից «գլուխ հանել», խցանումների ժամանակ վարորդի «ասիստենտը» կլինի, ինչպես նաև՝ ճանապարհային որոշ նշաններ կճանաչի։

Մեքենան ռուս և իտալացի մասնագետները կհավաքեն։ Atom-ի դռները հակառակ կբացվեն՝ առանց բաժանարար «սյուների»։ Հենց դրա շնորհիվ էլ սրահը ավելի լայն ու ընդարձակ տեսք կունենա։
Ս․Վ․

