ՌԴ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացի մտերիմ ընկեր չունի

Ռուսաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացի մտերիմ ընկեր չունի։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «SuperJob» հարթակի իրականացրած հետազոտությանը։
Հարթակի տվյալներով՝ վերջին 12 տարվա ընթացքում 1․5 անգամ մեծացել է այն ռուսաստանցիների թիվը, որ չեն կաշկանդվում հայտարարել մտերիիմ ընկեր կամ գաղափարակից չունենալու մասին։ Տղամարդկանց 35, իսկ կանանց՝ 33 տոկոսն է այդ մասին խոսում։ «Ինտերնետը ոչ թե միավորում, այլ, հակառակը, բաժանում է միմյանցից»,- եզրահանգում են հետազոտության հեղինակները։
Ս․Վ․
