Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուրախ կլինեմ, որ պետական բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն. Երևանի թիվ 58 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ

01/04/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավատացե՛ք, ուրախ կլինեմ, որ պետական բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի թիվ 58 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Վարաժյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականին՝ քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրել։

«Մեր մանկապարտեզը վերանորոգվել է, բայց վերանորոգումից հետո այդ հարցը չի կարգավորվել։ Բայց իմ՝ ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ նշանակվելուց հետո առաջինը որ մտածել եմ, տեսախցիկների հարցը կարգավորելն է եղել։ Սակայն ավելի հրատապ խնդիրներ ունեինք. հերթը տեսախցիկներին չհասավ։ Բայց ես միայն ուրախ կլինեմ, եթե նման նախաձեռնությանը կյանք տրվի։ Այնպես որ, մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելուն միանշանակ համաձայն եմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Լիլիթ Վարաժյանը միաժամանակ նշեց, որ իր ենթակաների հետ ոչ մի անգամ չի քննարկել տեսախցիկներ տեղադրելու թեման և չի իմացել այդ հարցի շուրջ նրանց կարծիքը, սակայն արդեն երկու ամիս միասին աշխատելով՝ տեսել է անձնակազմի բարեխիղճ աշխատանքը և սաների նկատմամբ լավ վերաբերմունքը. այժմ վստահ է՝ նրանցից ոչ ոք այս նորամուծությանը դեմ չի լինի։

«Մեր մասնագետները շատ բարեխիղճ են աշխատում։ Չեմ կարծում՝ իրենք այս առումով մտահոգություն կունենան։ Տեսախցիկների տեղադրումն ի վերջո նրանց աշխատանքը թափանցիկ ու ճիշտ ներկայացնելու հնարավորություն կտա։ Որովհետև հաճախ լինում են դեպքեր, երբ թյուրըմբռնում է լինում, իսկ դայակներն ու դաստիարակներն տեսախցիկներ լինելու պարագայում միանշանակ ապահովագրված են լինելու։

Ես որպես հաստատության ղեկավար՝ կարծում եմ, որ տեսախցիկների տեղադրումը մեզ կապահովագրի շատ թյուր կարծիքներից և մեկնաբանություններից։ Ամեն դեպքում, սպասենք նախաձեռնությանը. կարծում եմ՝ դեռևս քննարկումներ կլինեն, բայց ես, կրկնում եմ, դա ավելի կհեշտացնի և կթեթևացնի մեր աշխատանքը»,- նշեց Լիլիթ Վարաժյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իր պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում որևէ ծնող չի մոտեցել և չի բողոքել մանկավարժական կոլեկտիվի հնարավոր վատ վերաբերմունքից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում, հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում տեղադրել տեսախցիկներ։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», – ասաց Ավինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատվի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատվի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական