Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ուկրաինայում տավուշցի է զոհվել

Ռուսաստանի Ռյազան քաղաքում օրերս հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գևորգ Կիզիրյանին։

Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց։ Պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գևորգը։

Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։

 Գևորգ Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։ Տավուշի սահմանագոտուց սերված այլ երիտասարդներ ևս նախկինում զոհվել են Ուկրաինայում. Հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։