Ճիշտ սննդակարգի ամենակարևոր սկզբունքներից է այսպես կոչված առանձնացված սննդակարգը (раздельное питание)
Ցանկացած սնունդ մարսողության համար պահանջում է կոնկրետ մարսողական ֆերմենտների առկայություն և կոնկրետ թթվահիմնային միջավայր, որում ակտիվ են այդ ֆերմենտները:
Օրինակ, սպիտակուցային սննդի մարսումը սկսվում է ստամոքսում՝ աղաթթվի առկայության պայմաններում, որի շնորհիվ էլ ակտիվանում է պեպսին ֆերմենտը:
Ճարպերը մարսվում են լիպազայի շնորհիվ, ածխաջրերը՝ ամիլազայի:
Կան նաև այլ ֆերմենտներ ևս, սակայն, մեխանիզմների մեջ շատ չխորանալով նշեմ հիմնական սկզբունքը՝
Մսամթերքի, ձկնեղենի, սպիտակուցային սննդի հետ ՉԻ ԿԱՐԵԼԻ խառնել քաղցրեղեն, շաքար պարունակող սնունդ:
Այսինքն՝ սննդամթերքները կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի:
1.Սպիտակուցային՝ միս, ձուկ, ձու, կաթ, սունկ, լոբազգիներ, ընկուզեղեն
2.Ածխաջրային՝ քաղցրավենիքներ, խմորեղեն, հաց, ալրային արտադրանքներ, շաքար, կարտոֆիլ, մեղր
3.Ճարպային ՝ բուսական յուղ, սալ, բարձր յուղայնությամբ կաթնամթերքներ, մայոնեզ
ՍԽԱԼ Է խառնել իրար հետ 1-ին և 2-րդ խմբերը:
Այսինքն՝ միս կամ ձու օգտագործելուց հետո շատ սխալ է օգտագործել քաղրավենիք կամ կարտոֆիլ:
Մսամթերքներից հետո խմորեղեն, քաղրավենիք օգտագործելու դեպքում 100 % կունենաք մարսողական խնդիրներ:
Ձկան հետ կարտոֆիլ մի օգտագործեք:Մսային սննդից հետո մեղր կամ քացրավենիք, կոնֆետներ մի օգտագործեք:
Մի խոսքով՝ 1-ին և 2-րդ խմբերը չի կարելի խառնել իրար հետ:
Քաղցրեղեն օգտագործելուց հետո օրինակ ձուկ կարող եք ուտել 3-4 ժամ անց, իսկ սպիտակուցային սննդից հետո ածխաջրայինը՝ 4-5 ժամ անց:
Ճարպային սննդի խումբը կարելի է օգտագործել ածխաջրայինի հետ, բայց ոչ սպիտակուցայինի:
Բանջարեղենը, կանաչեղենը համատեղելի են բոլոր 3 խմբերի հետ:
Եթե դուք խառնում եք 1-ին և 2-րդ խմբի սնունդը իրար հետ,(առաջացնում է թերի մարսում, տոքսինների առաջացում, քանի որ այս խմբերը պահանջում են տարբեր ֆերմենտներ, որոնք աշխատում են տարբեր թթվահիմնային միջավայրերում) ըստ շատ հեղինակների, ԱՆՀՆԱՐ Է ունենալ լավ առողջական վիճակ:
Առողջական վիճակի լավացման ամենակարևոր սկզբունքներից է առաջին հերթին ՄԱՐՍՈՂԱԿԱՆ վիճակի կարգավորումը: Անհնար է ունենալ սննդի թերի մարսում, նեխման պրոցեսներ, տոքսինների առաջացում և ունենալ նորմալ առողջական վիճակ:
Հետևեք պարզ սկզբունքներին և եղեք առողջ:
Բժիշկ-սրտաբան Հրայր Քոչարյան