Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որպեսզի մեր դիրքերն ամուր լինեն, զինվորները՝ պաշտպանված

22/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամի պատվիրակությունը գտնվում էր հայ-ադրբեջանական սահմանի առավել վտանգավոր հատվածներից մեկում, որտեղ ավելի քան երկու տարվա ծանր աշխատանքից հետո, մենք ավարտին հասցրեցինք և գործարկեցինք մեր կարևորագույն ինժեներական ծրագրերից մեկը:

Այս հատվածում մեր դիրքերը գտնվում են զառիթափ բարձունքների վրա: 2018 թ. մայիսին թշնամու առաջխաղացումից հետո այս դիրքերը տանող ավտոճանապարհը հայտնվել է ուղիղ կրակի տակ, դիրքի անվտանգ մատակարարումը հնարավոր էր դարձել միայն նեղ լեռնային կածանով: Մեր հիմնադրամի թիմը, խորհրդակցելով տեղի զինվորական ղեկավարության հետ, որոշեց համատեղ ուժերով կառուցել բեռնատար ճոպանուղի՝ դիրքի անարգել մատակարարման համար:

Այս աշխատանքները տևել են ավելի քան երկու տարի, և ընթացել գերբարդ պայմաններում՝ թշնամական պարբերական կրակը, դժվարին լանդշաֆտը, ինժեներական լուծումների փոփոխման և ամբողջ աշխատանքը նորովի կատարելու անհրաժեշտությունը համարյա անհնարին էին դարձրել աշխատանքների կատարումը, բայց տեղի զորամասի զինվորների, մոտակա համայնքի կամավորների, և մեր հիմնադրամի ինժեներական թիմի անձնուրաց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք ավարտին հասցնել այս աննախադեպ ծրագիրը:

Այսօր ճոպանուղին աշխատում է՝ մեծապես դյուրացնելով մեր դիրքերի մատակարարումը և մեր զինվորների ծառայությունը, իսկ մենք արդեն մտածում ենք մեր այլ նմանատիպ դիրքերի համար համանման ինժեներական լուծումերի մասին, այսպիսի կարիքները համարյա ամենուր են բարձրալեռնային առաջնագծի պայմաններում: Խորին երախտիքս հայտնելով այս ծրագրին իրենց ներդրումը ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին, ես անփորձանք ծառայություն եմ ցանկանում մեր քաջարի զինվորներին, և հաղթական կամք՝ մեր հերոսական բանակին: Աստված պահապան և զորավիք հայրենիքը պաշտպանող բոլոր հայորդիներին:

Հ.Գ. Այս տարածքը պարբերաբար դիտարկվում է թշնամու կողմից, ուստի խնդրում եմ ռազմական գաղտնիք բացահայտելու մասին մեկնաբանություններ չգրել, սակայն հենց գաղտնիության նկատառումից ելներով մենք որևէ հավելյալ մանրամասն չենք բացահայտում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանում հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու գաղափարով

Հաջորդ գրառումը

«Դատարանը» կալանավորում է 22 տարեկան դատավորի օգնական աղջկա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Դատարանը» կալանավորում է 22 տարեկան դատավորի օգնական աղջկա

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական