Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր դիրքորոշումը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում շատ կոշտ է, մինչև վերջ գնալու ենք. «Հանրային ձայն» խմբակցության անդամ

12/02/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ավագանու առաջիկա նիստի օրակարգից տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի դուրսբերումը վերագրենք մեր ճնշումներին, թե ոչ, բայց մեր խմբակցությունն այդ հարցով բավականին լուրջ ճնշումներ է գործադրում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։

«Անցած ուրբաթ օրը՝ ավագանու նիստի ժամանակ, ես մեր ֆրակցիայի տեսակետը հայտնեցի և ուզում էի, որ ամբողջ հանրությունը լսեր դա։ Ես անընդունելի եմ գտնում հանրային տրանսպորտի այն սակագները, որոնք ի սկզբանե նախանշվել էին՝ որպես թանկացում։ Բավականին շատ հարցեր կան, որոնց առնչությամբ շատ խիստ քննարկումներ են տեղի ունենում»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահան Ավագյանը միաժամանակ նշեց՝ «Հանրային ձայն» խմբակցությանը չի ծանուցվել, թե որքան կտևեն միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու ներքին քննարկումները։

«Շատ հարցեր կան, որոնց պատասխաններին ենք սպասում, բայց այն, որ մեր դիրքորոշումն ուղեվարձի թանկացման հարցում շատ կոշտ է, երևի թե մեր գործելաոճից է երևում։ Ես խմբակցության անունից եմ ասում, որ նախապես հայտարարված սակագները մինիմում չեն գործելու։ Սա ամենաքիչն եմ ասում, էլ չեմ ասում, որ խոցելի խմբեր, զինվորականներ, ուսանողներ կան, որոնց համար մենք մինչև վերջ գնալու ենք։ Պետք է պարտադիր տարբերակված մոտեցումներ մշակվեն։

Մենք գնալու ենք մաքսիմալ հաստատակամ, ինչպես գնացինք կարմիր գծերի դեպքում։ Մենք հասանք այն բանին, որ կիրակի օրերը դրանք անվճար լինեն։ Սա բացառիկ բան է Հայաստանում, հնարավոր է՝ նաև արտերկրում։ Կիրակի օրերը կարմիր գծերն անվճար դարձնելն, ինձ թվում է, ցուցանիշ էր։ Նույնկերպ տրանսպորտի և մնացած բոլոր հարցերում «Հանրային ձայն» խմբակցությունը լինելու է ժողովրդի կողքին»,- ասաց ավագանու անդամը՝ հավաստիացնելով, որ անելու են առավելագույնը, որպեսզի երևանցին իրեն հարմարավետ զգա։

Հարցին՝ իրենց խմբակցության ծրագրերում կա՞ հանրային տրանսպորտի թանկացման հարցն առհասարակ չեղարկելու նպատակ, Վահան Ավագյանը պատասխանեց՝ տրանսպորտային բարեփոխումներ անհրաժեշտ են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, քանի որ աշխարհի զարգացած մի շարք երկրներ վաղուց անցել են միասնական տոմսային համակագի։

«Նոր համակարգի ներդրումը դրական է, բայց պետք է հերթականությունը չխախտենք. ասենք՝ ոչ մի բան չփոխելով՝ թանկացնելու իմաստ ո՞րն է։ Ես գտնում եմ, որ պետք է տրանսպորտի խնդիրը լուծել, բայց լուծել այնպես, որ երևանցու համար իսկապես լավ լինի։ Մեր նպատակն այն է, որ Երևանում աշխատի լավ որակի, մատչելի տրանսպորտ, բոլորն օգտվեն դրանից, բացի այդ՝ հանրային տրանսպորտը մատչելի լինի։ Այդ դեպքում, ես ինքս էլ կիջնեմ մեքենայից և կնստեմ հասարակական տրանսպորտ։

Բայց նախ պետք է փոխվեն ցանցը, երթուղիները, պետք է համալիր գործողություններ արվեն»,- ամփոփեց  Վահան Ավագյանը՝ հավաստիացնելով, որ Երևանի քաղաքապետը և ՔՊ խմբակցության գործընկերներն իրենց խորհուրդներից և առաջարկներից հետևություններ անում են։

Հիշեցնենք, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը դուրս է բերվել ավագանու առաջիկա նիստի օրակարգից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ավելի վաղ հայտնել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում»,-գրել էր նա։

Նշենք, որ նախագիծը բազմաթիվ քննադատությունների էր արժանացել ոչ միայն քաղաքացիների, այլև փորձագետների կողմից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդենիսցիները փակել են փողոցը

Հաջորդ գրառումը

Պաշտոնական Երևանը կարող է ևս մեկ անգամ կրկնել իր հայտարարությունը, բայց Պուտինի հնարավոր ձերբակալման վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների մասին խոսելն անիմաստ է. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական Երևանը կարող է ևս մեկ անգամ կրկնել իր հայտարարությունը, բայց Պուտինի հնարավոր ձերբակալման վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների մասին խոսելն անիմաստ է. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական