Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Մահացած զինվորը տան միակ որդին էր, մեկ քույր ունի. նա Սիսիանից էր

Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։

Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։  News.am-ին համայնքից հայտնել են, որ նա տան միակ որդին էր, մեկ քույր ունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր է զոհվել։

ԱԱԾ-ից որպես պատճառ նշել էին, թե  ժամկետային զինծառայողը, «իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է»։