Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձայնագրության մեջ անգամ ապտակի ձայն է լսվում

09/12/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ նախապատմությունը գիտեմ, մի փոքր ներկայացնեմ։ Այս ծնողը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ դիմել է ինձ, ասել, թե կասկածներ ունեմ, որ դաստիարակը կոպիտ է երեխայիս հետ, միգուցե խփում էլ է, ի՞նչ անեմ։ Ասել եմ` զրուցեք դաստիարակի հետ, տեսեք ինչ է ասում, զրուցեք տնօրենի հետ, տեսեք ինքն ինչ է ասում. պատմում է Երևանի  ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը։

Նա շարունակել է.

Գնացել է, խոսել է, ամենը հերքել են, իհարկե, «դասական» պատասխններ` երեխան հնարում է, ավելորդ կենտրոնացել եք և այլն, և այսպես շարունակ։

Քանի որ լրագրող ծնողի հետ գործ ունենք, հնարը գտնում է։ Ձայնագրող սարքը փակցնում է երեխայի շորերին ու ուղարկում մանկապարտեզ։

Ձայնագրությունը, որը հրապարակել է, ամենաահավորը չէ։ Իմ լսած ձայնագրություններից մեկի մեջ լսվում է անգամ ապտակի ձայն։

Ու էս սահմռկեցուցիչ ձայնագրությունները ձեռքին էլ էս մարդը ոչինչ չի հրապարակում, որոշում է գնալ օրինական ճանապարհով։ Ես իրեն ուղղորդում եմ դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժին, դեպի Երևանի հանրակրթության վարչություն։

Ծնողին նորմալ ընդունում են 2 տեղում էլ, ուշադիր լսում, արձանագրում հակամանկավարժական մոտեցման փաստը ձայնագրություններում, հավաստիացնում, որ իրավական ընթացքը տրվելու է, մարդուն տուն ուղարկում ու…. ու….

Դաստիարակը շարունակում է աշխատել նույն մանկապարտեզում, տնօրենը չի հեռացնում։ Մի սիրուն ցուցադրական ժողով է անում, վարչական շրջանից ստուգողներ կանչում, որ ներկա լինեն։ Ժողովին հավանաբար դաստիարակին մտերիմ ծնողները դիֆերամբներ են երգում, տնօրենը համարում է հարցը փակված։

Որ տեսնում է` բողոքող ծնողը շարունակում է իր բողոքները, ասում է` արի խիստ նկատողություն տանք դաստիարակին, մոռանանք։ Ու մի մատ երեխադ, որն արդեն տրավմայի է ենթարկվել, էլի հաճախի այս  մարդու խումբը։ Փառահեղ է, ինչ խոսք, բայց մանկավարժության հետ կապ չունի։

 Այս ձայնագրության հրապարակումը հուսահատության ճիչ է։

Երեխան մեր երկրում պաշտպանված չէ պետության կողմից։

Եթե այդպես չի, ուրեմն վաղն իսկ, նույնիսկ այսօր իսկ պիտի աշխատանքից հեռացվեն թե դաստիարակը, թե տնօրենը, որը տեղյակ է եղել ու ոչինչ չի արել, թե իրենց զորավոր հովանավորը, որը, անշուշտ, գոյություն ունի, այլապես երեխայի իրավունքի մասին գոնե մեկը կհիշեր այս մեկ ամսվա մեջ։

Ինչ ծնողը լսել է ձայնագրությունը և երեխային էլ չի ուղարկում մանկապարտեզ։

Ծնողը որոշել է գործերը վերցնել, առհասարակ երեխային հանել։ Նախադպրոցական կրթության այս երեխայի իրավունքը հովանավորչության ծաղկող սիստեմի հովանու ներքո խաթարվեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր ընտրություններն Ալիևի պարագայում կարող են արտաքին քաղաքականություն փոխելու տարր լինել. Արման Մելիքյան

Հաջորդ գրառումը

Օտարազգի բլոգերները ձերբակալվել են. ՔԿ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Օտարազգի բլոգերները ձերբակալվել են. ՔԿ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական