Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ սահմանամերձ գյուղերում Եռագույնը տեղադրելու մեր հաջորդ ժամադրավայրն է՝ Արտանիշ

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերուն մէջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնության մեր երկրորդ ժամադրավայրն է Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղը:

Մենք, ազնիւ գործակցությամբը գյուղապետ՝ Ռոբերտ Շուշանյանի, արդեն ընտրել ենք գյուղին մեջ մեր Հայրենիքին դրօշը բարձրացնելու հարմար վայրը՝ գյուղին Ս. Հովհաննես գողտրիկ եկեղեցիին հարեվանությամբ:

Դրոշի տեղադրման արարողությունը, տեղի կունենա մարտի 25-ին ժամը 13։00-ին, որ պիտի ուղեկցվի մշակութային համարներով: Արարողության սիրով հրավիրված է յուրաքանչյուր հայրենատեր հայորդի:

Արտանիշ գյուղին մէջ ՀՀ դրոշը տեղադրվում է Ֆլորիտա, ԱՄՆ-են Ռոդրիգո և Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում։

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման մամուլի ծառայություն