Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հիմնականում ի՞նչ մասնագիտություն են ընտրում աջլիկներն ու ձախլիկները

Ռուսաստանում սոցիոլոգները հետաքրքիր հարցում են անցկացրել՝ պարզելու, թե աջլիկներն ու ձախլիկները հիմնականում ինչ մասնագիտություն են ընտրում։

РБК լրատվականը գրում է, որ հարցմանը Ռուսաստանում բնակվող 3000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 84 %-ն` աջլիկ, 7 %-ը ձախլիկ է եղել, 4 տոկոսն էլ ի սկզբանե ձախլիկ է եղել, բայց տարիների ընթացքում սովորել է աջով գրել։ Հարցվածներից յուրաքանչյուր 12-րդը կարողացել է թե՛ աջով, թե՛ ձախով գրել։

Ըստ հարցման տվյալների՝ պարզ է դարձել, որ հիմնականում աջլիկ են լինում գլխավոր հաշվապահները՝ հարցվածների 93 %-ը, վարորդներն ու տնտեսագետները՝ համապատասխանաբար 92 % և 91 %։

Ձախլիկ հիմնականում դիզայներները (12%) և ծրագրավորողներն են լինում (10 %)։

Մարդիկ, որոնց սովորեցրել են ձախից աջի անցում կատարել, շատ են հանդիպում հատկապես պահպանության ու լոգիստիկայի ոլորտում՝ 11 ու 9 տոկոս։

Նրանք, որ կարողանում են թե՛ աջով, թե՛ ձախով գրել, մեծ մասամբ բժիշկներ կամ PR ոլորտի մասնագետներ են։ Վերջին երկու մասնագիտության տեր անձինք էլ հարցման 10 %-ն են կազմել։

Ս․Վ․