Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում: Նրանց շնորհավորելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։