Մոսկվայաբնակ հայրիկները երեխաներին օրվա մեջ տրամադրում են 35 րոպե։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Պետական Դումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովի կազմակերպած հետազոտության արդյունքները, ինչին էլ հղում անելով՝ տեղեկացնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Հայրերի ավելի քան 18 տոկոսը երեխաներին օրական տրամադրում է 15 րոպե։ Հարցվածների 56 տոկոսն ասել է, որ ժամանակի մեծ մասն աշխատանքի վրա է ծախսում։ 23 տոկոսն էլ խոստովանել է, որ չի կարողանում կազմակերպել ընտանեկան հանգիստը։ Հարցմանը մասնակցած հայրերի 89 տոկոսը նշել է, որ կցանկանար երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, 53 տոկոսն էլ փաստել է, որ երեխաների հետ հետաքրքիր ժամանց ու հանգիստ կազմակերպելու համար բավարար միջոցներ ու ֆինանսներ չունի։
Անանուն հարցումն անց է կացվել հուլիսի 20-27-ը, մասնակցել է 1200 տղամարդ։
Ս․Վ․