Հնդկաստանում հայտանաբերվել է դեռեւս 2018-ին անհետացած հաղորդավարուհու աճյունը։ Տեղական «The Indian Express» լրատվականի փոխանցմամբ՝ Կորբա համայնքի ոստիկանները հաղորդավարուհի Սալմա Սուլթանի աճյունը հայտնաբերել են օրեր առաջ։
30-ամյա Սալման անհետացել էր 2018-ին։ Նրա կորչելու մասին ոստիկանություն ահազանգել էին ծնողները։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները սակայն երիտասարդ կնոջ սպանության հետքի վրա վերջերս են դուրս եկել ու պարզել՝ Սալմային սպանել է նրա քաղաքացիական ամուսինը՝ 37-ամյա Մադհու Սահուն։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սպանության պատճառը խանդն ու ֆինանսական միջոցներն իրար մեջ չկիսելու հարցերն են եղել։
Ոստիկանները պարզել են, որ հաղորդավարուհու սիրեկանը «սիրելիին» սպանելուց հետո երկու ընկերների հետ նրա դիակը նետել է կամրջից։ Ավելի ուշ այդ վայրում ճանապարհ է կառուցվել։ Իրավապահները ստիպված են եղել քանդել ու փորել մայրուղին, ինչից հետո հայտնաբերվել է կնոջ աճյունը՝ սավանի մեջ փաթաթած։
Ս․Վ․