Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունենալու մասին հայտարարությունն ուղղված է Հ1-ի Հայաստանում ապրողներին. փորձագետ

31/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարում է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի և մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է, ընդամենն ականջահաճո հայտարարություն է անում՝ ուղղված բացառապես իրենց կոնտինգենտին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի այն հայտարարությանը, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակցային առավելության տեսանկյունից  ուղղակի մրցակից չունի, և ոլորտը շարունակական աճ է գրանցում։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հակոբ Արշակյանի նման հայտարարությունն ուղղված է այսպես ասած «Հ1-ի գունագեղ Հայաստանում» ապրողներին, որտեղ ամեն ինչ լավ է, տնտեսությունը ծաղկում է, բոլորը հարուստ են, չկան Արցախի խնդիր և 100 հազարից ավելի փախստականներ։

«Մի անեկդոտ պատմեմ, երևի ամեն ինչ պարզ կլինի. ուրեմն, մեկը գնում է բժշկի, ասում է՝ «Բժիշկ ջան, կնոջս հետ ոչ մի կերպ չի ստացվում, իսկ հարևանս ասում է, որ իր մոտ նույնիսկ 20 տարեկանների հետ է ստացվում։ Ի՞նչ անեմ»։ Բժիշկն ասում է՝ դու էլ ասա։

Հիմա նույնն էլ Հակոբ Արշակյանն է։ Թող ինքն էլ ասի, և եթե իր ասելուց ինչ-որ բան փոխվի, շատ լավ կլինի։ Որովհետև թվերն ու իրականությունը բացարձակապես տարբեր բաներ են, և դա տեսանելի է բոլոր մակարդակներում։ Դրա համար էլ նման հայտարարությունները մեկնաբանելը լուրջ չէ»,- ասաց Տիգրան Քոչարյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետն ընդգծեց՝ աշխարհի՝ բարձր տեխնոլոգիաների մակարդակով իսկապես առաջատար երկների առաջին դեմքերն անգամ նման համաձակ պնդում չեն անում, չեն հայտարարում, որ իրենք մրցակցությունից դուրս են։

«Պատճառն այն է, որ այլ երկրներում բարձր պաշտոններ զբաղեցնում են ադեկվատ մարդիկ, ոչ թե Հակոբ Արշակյանի նման մարդիկ։ Դրա համար էլ այդ երկրները զարգանում են։ Իսկ ահա Հայաստանի տնտեսության թռիչքաձև աճը հիմնականում պայմանավորված է իմպորտով։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում թռիչքի մասին խոսելով՝ այս իշխանությունների միակ փրկությունը բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքներն են, որոնք, որքան հիշում եմ, անցել են 5-6 տրիլիոն դրամից։

Եթե Հայաստանի տնտեսությունը «վիվառո-տնտեսություն է», ապա երևի աշխարհում Հայաստանի նախադեպն իսկապես չկա»,- ամփոփեց Տիգրան Քոչարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ներսում էլ վեճ կա դրանց կիրառման պատեհության հարցում․ Կանադայի դեսպանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին

Հաջորդ գրառումը

Հակոբ Արշակյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել. նա նույնիսկ IT-ն ու  HI-Tech-ն իրարից չի տարբերում. տնտեսագետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Հակոբ Արշակյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել. նա նույնիսկ IT-ն ու  HI-Tech-ն իրարից չի տարբերում. տնտեսագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական