Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կբերեմ, մենակ թե ձեռքիցս չվերցնեն, կբերեմ

Արցախցի Լուսե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝  գրելով. «Քեզ կտանեմ ինձ հետ»։

Հայրենազրկման ողբերգությունն այնքան արագ է կատարվում, որ արցախցիները ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ։

Լուսինեի գրառման տակ շատերը խնդրել են նրան իրենց համար էլ բերել մի բուռ հող Արցախից։ Նա խոստացել է բերել՝ գրելով. «Կբերեմ, մենակ թե ձեռքիցս չվերցնեն, կբերեմ»։

«Սուրբ հողիդ կարոտ ենք մնալու, Արցախ ջան», «Ինչպե՞ս ենք ապրելու»,- արձագանքել են արցախցիները։