Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգի ենք բերել ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների, շատ հայեր էլ փորձում են հեռանալ Իսրայելից. «Նաիրի» իսրայելահայ միության նախագահ

12/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երուսաղեմում այս պահին իրավիճակը շատ ավելի լավ է, քան Իսրայելի հարավում կամ կենտրոնական շրջաններում։ Կարելի է ասել՝ Երուսաղեմում խնդիրներ չկան, այնտեղ ընդամենը երկու անգամ է հրթիռ ընկել, մեզ մոտ՝ օրական մի քանի անգամ։ Այդ քաղաքում նաև մահմեդական սրբավայրեր են, և արաբները խնայում են, ակտիվ չեն ռմբակոծում։ Այնպես որ պետք չէ վիճակը դրամատիզացնել,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց   իսրայելական Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:

 «Պետախ Տիկվան միայն հայաստանցիներով է բնակեցված։ Այստեղ մոտ 1000 հոգանոց համայնք ունենք։ Երկրի կենտրոնում՝ Երուսաղեմում և մյուս մեծ ու փոքր քաղաքներում, մոտ 3000 հայ է ապրում, և, ինչպես հայտնի է, հիմնականում թիրախավորվել են հենց Իսրայելի կենտրոնն ու հարավային շրջանները։ Ամենածանր վիճակը հիմնականում 4 քաղաքներում է՝ Աշկելոն, Բեեր Շևա, Կիրյատ Գաթ և Աշդոդ։ Այս քաղաքներում ընդհանուր առմամբ 500 հայ է ապրում։ Հայերի վիճակն այս քաղաքներում ավելի ծանր է, քան մնացած բոլոր քաղաքներում»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Պետախ Տիկվայում, և արդյոք ազգաբնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակո՞ւմ է մնալ ապաստարաններում, մեր զրուցակիցը բացասական պատասխան հնչեցրեց։

«Հենց այս պահին, փառք Աստծո, ապաստարաններում չենք։ Ես նաև մեր շենքի համատիրության ղեկավարն եմ, և քանի որ այստեղ շենքերի մեծ մասը մասնավոր է, ոչ թե պետական, երեկ բնակիչների ուժորով կազմակերպեցինք և կարգի բերեցինք ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Իսրայելում ապրում է արդեն 20 տարի, և 2005 թվականից միահամուռ ջանքերով ստեղծվել է Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը, ինչպես նաև օպերատիվ շտաբը, որը նման ծանր օրերին փորձում է օգտակար լինել Իսրայելի տարբեր քաղաքներում բնակվող հայերին։

Հարցին՝ պատերազմի օրերին ի՞նչ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում ՀՀ դեսպանատունն  իսրայելահայերին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջին իսկ օրվանից Իսրայելում ՀՀ դեսպանատանը գործարկվելէ  թեժ գիծ, որին կարող են կապվել տարատեսական օգնության կարիք ունեցող բոլոր հայերը։

«Դեսպանատունն այս պահին արդեն հայտարարություն է տարածել, որ ցուցակագրում է տարհանման ցանկություն հայտնած հայերին։ Գործում է էլեկտրոնային հասցե, որին քաղաղացիները կարող են ուղարկել իրենց անձնագրերի տվյալները։

Մեր միությունը ևս երեկվանից   ցուցակներ է կազմում՝ հասկանալու, թե որքան մարդ է ցանկանում լքել կոնկրետ Պետախ Տիկվան։ Այս պահին արդեն մեզ մոտ առկա է 101 անձի տվյալ՝ հիմնականում այն մարդկանց, որոնք անչափահաս երեխաներ ունեն և ուզում են հնարավորինս անվտագ վայրեր տեղափոխել նրանց։ Միաժամանակ քիչ չեն մարդիկ, որոնք հեռացել են Պետախ Տիկվայից, բայց նրանցից որոշները կրկին հետ են եկել։ Խոսքը հիմնականում նրանց մասին է, որոնք բանակ զորակոչված չափահաս տղաներ և աղջիկներ ունեն։ Բնական է, որ հայրն ու մայրը չեն ցանկացել իրենց երեխաներին մենակ թողնել, իսկ իրենք՝ հեռանալ Հայաստան։

Այս պահին էլ մոբիլիզացիան շարունակվում է, մոտ 350 հազար մարդ է հավաքագրվել։ Իսրայելում գիտեն, որ հայերը լավ կռվողներ են, իրենց գերազանց են դրսևորում, դրա համար էլ փաստացի զորակոչում են»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահը դժվարացավ նշել՝ նյութական և ոչ նյութական ինչ ծավալի օգնություն է իսրահայերին այս ընթացքում տրամադրել ՀՀ դեսպանությունը, սակայն հստակ է, որ երկրում սով, պարենի կամ ջրի խնդիր չկա. Իսրայելի թիկունքային ծառայությունն ազգաբնակչությանը հորդորել է 72 ժամվա համար ջուր և սնունդ ունենալ, և մարդիկ  համապատասխան քանակության սննդամթերք են կուտակել։

Ինչ վերաբերում է ռմբահարվող քաղաքներին, ապա դրանցում բնակվող արական սեռի ներկայացուցիչները հարմար պահի դուրս են գալիս, սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնում և կրկին վերադառնում ապաստարաններ։

«Այսինքն՝ պարենի, ջրի խնդիր չկա, Իսրայելն այնպիսի երկիր չէ, որ ինքնաբավ չլինի։ Մենք այս վիճակին սովոր ենք, այնպես չէ, որ սա մեզ համար նորություն է կամ առաջին անգամ ենք պատերազմական գործողությունների ականատես լինում։ Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, բարեբախտաբար դրանք վնասներ չեն կրել։ Ամենակարևորը, սակայն, մարդկային կյանքերն են, և փառք Աստծո, հայ բնակչությնա շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- ամփոփեց Արտյոմ Չերնամորյանը։

Հ.Գ. Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի մասին պաշոտանական տեղեկատվություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ թեման խիստ հրատապ է և ոչ մի կերպ չի կարող սպասել վաղը կամ մյուս օրը տրվելիք հնարավոր պարզաբանումներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի և՛ Իսրայելին, և՛ Ուկրաինային

Հաջորդ գրառումը

Ավինյանին քաղաքապետ դարձնելու գինը.Դոգի կուսակցության նախագահի կինը կալանքից ազատվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ավինյանին քաղաքապետ դարձնելու գինը.Դոգի կուսակցության նախագահի կինը կալանքից ազատվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական