Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կարգելվի շան միս ուտելը

Խոսքը Հարավային Կորեայի մասին է, որտեղ մարդիկ սննդի մեջ առ այսօր շան միս են օգտագործում։ Չորքոտանիների միսն ուտել արգելելու մտադրության մասին գրում է «Bloomberg»-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական ուժը», ողջունել է ընդդիմության՝ սննդի մեջ շան միս օգտագործելն արգելելու գաղափարն ու հարցը խորհրդարանի օրակարգ ներառել։

Լրատվականը ենթադրում է, որ նախագծին կողմ կքվերակեն թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եւ դեկտեմբերի 9-ից հետո (հարցն այդ օրն է քննարկվելու) կարգելվի չորքոտանու մսի ցանկացած կիրառում։

Ս․Վ․