Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իրական պատմություն. ինչպես շվեյցարուհի Կորինան սիրահարվեց սամբուբու ցեղից Լկետինգային

Աշխարհի ամենաբարդ ամուսնությունը եղել է 1980-ականներին։

1986 թվականին շվեյցարուհի Կորինա Հոֆմանը և նրա ընկեր Մարկոն մեկնեցին Քենիա։ Այնտեղ Կորինան  հանդիպեց Լկետինգա Լեպարմորիհո անունով սամբուրու ցեղի մի երիտասարդի և նրան անչափ հմայիչ համարեց։

Աղջիկը  թողեց Մարկոյին, վերադարձավ Շվեյցարիա՝ վաճառելու իր ունեցվածքը, և 1987 թվականին վերադարձավ Քենիա՝  գտնելու Լկետինգային։ Նրան գտավ։  Զույգն ամուսնացավ և դուստր ունեցավ։

Նորահարս Կորինա Հոֆմանը տեղափոխվեց սկեսուրի մանաթու՝ բնակավայր և սովորեց ապրել որպես սամբուրու կին՝ վառելափայտ և ջուր բերելով: Նա գյուղում փոքրիկ խանութ  բացեց՝ առաջին անհրաժեշտության  ապրանքներ վաճառելու համար։

Հոֆմանն ամուսնական կյանքում բավականին դժվարություններ է կրել, հիվանդացել մալարիայով, ունեցել  ընտանեկան խնդիրներ։ Նրա ամուսնու սաստկացող  պարանոիկ խանդը լրջորեն վնասեց նրանց հարաբերությունները, և 1990 թվականին շվեյցարուհին  որոշեց հեռանալ Քենիայից ու  վերադառնալ Շվեյցարիա՝ իր հետ տանելով նաև դստերը:

Հետագայում Հոֆմանը գիրք է գրել իր սիրո, գլխով անցածի մասին:

«Սպիտակ Մասսաի» վերնագրով նրա գիրքը ֆենոմենալ հաջողություն ունեցավ։ Այն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ 2005 թվականին Նինա Հոսի և Ջեքի Իդոյի մասնակցությամբ նկարահանվել է համանուն ֆիլմ։

Կորինան   2004 թվականին այցելել է իր Սամբուրու ընտանիքին: Հերթական այցը եղավ դստեր ընկերակցությամբ։

Նրանք վերամիավորվեցին։