Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ինչ վիճակում չի կարելի օգտագործել ավոկադոն

Տարբեր ազգեր, այդ թվում նրանք, որոնց երկրում չի աճում ավոկադո, բայց այն կարելի է հեշտությամբ գտնել խանութներում ու շուկայում,  հաճախ են սկսել այդ պտուղը  ներառել իրենց ամենօրյա սննդակարգում, որովհետև այն շատ օգտակար է։  Այնուամենայնիվ, ավոկադոյի օգտակար հատկությունները չկորցնելու համար  կարևոր է այն ճիշտ պահել:  Հենց դրա  մասին խոսել է սննդաբան Ժարովսկայան. գրում է RT-ն։

Նա նշել է, որ կեղևատված  ավոկադոն պետք է ուտել նույն օրը, քանի որ կեղևը հեռացնելուց հետո դրա մեջ ակտիվ օքսիդացման գործընթաց է սկսվում։

«Կեղևատված ավոկադոյի օքսիդացված ճարպերն ավելի շատ վնաս կհասցնեն, քան օգուտ։ Այդ պատճառով էլ հենց որ այն կեղևազրկեք, անմիջապես օգտագործեք, մի պահեք»,- ասել է  բժիշկը։

Եթե ավոկադոն մութ տեղում դնեք, անցանկալի գործընթացը կարող է դանդաղել։ Այս մրգի պահպանման ժամկետը երկարացնելու մեկ այլ տարբերակ վակուումային փաթեթավորումն է: