Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինչպես էին մարդիկ սպասում բջջային հեռախոսներին․ ՖՈՏՈՇԱՐՔ

Հեռախոսների ի հայտ գալուց ի վեր մարդկությունը միշտ էլ մտածել է՝ ինչպես անել, որ լսափողն իր հետ գոնե կողքի սենյակ կարողանա տեղափոխել ու ազատ, հանգիստ զրուցել։ Եվ երբ արդեն համաշխարհային հայտնի ընկերությունները մտորում ու մտմտում էին անլար հեռախոսներ ստեղծելու շուրջը, մարդիկ, շունչները պահած, սպասում էին, թե ի վերջո երբ են կարողանալու հեռախոսներն իրենց հետ ման տալ ու խոսել շրջապատի մարդկանց ականջներից հեռու։

Ստորև ներկայացնում ենք հին լուսանկարներ, որտեղ մարդիկ կեսկատակ-կեսլուրջ պատկերացրել են, թե ինչպիսի տեսք պետք է ունենան ապագայի հեռախոսները։

Ս․Վ․