Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ընտրության ի՞նչ հնարավորություն ունեք տրանսպորտի տոմս գնելու համար

Փետրվարի 1-ից Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ:

ա. Կարճաժամկետ-սահմանափակ տոմսեր

90 րոպե – 3 ուղևորություն (300֏՝ ֆիզ. քարտ կամ 280֏՝ էլ.տոմս)

1 օր – 8 ուղևորություն (900֏` ֆիզ. քարտ կամ 880֏` էլ.տոմս)

7 օր – 30 ուղևորություն (5.000֏` ֆիզ. քարտ կամ 4.800֏` էլ.տոմս)

30 օր – 10 ուղևորություն (2.200֏` ֆիզ. քարտ կամ 2.000֏` էլ.տոմս)

բ. Երկարաժամկետ-անսահմանափակ տոմսեր

30 օր – 9.000֏` ֆիզ. քարտ կամ 8.800֏` էլ.տոմս

90 օր – 24.000֏` ֆիզ. քարտ կամ 23.600֏` էլ.տոմս

365 օր – 90.000֏` ֆիզ. քարտ կամ 88.000֏` էլ.տոմս

գ. «Զվարթնոց» օդանավակայանի տոմս

1 ուղևորություն – 500֏` ֆիզ. քարտ կամ 480֏` էլ.տոմս

Ավագանու որոշումով կգործեն զեղչեր`

1. Ուսանողներ – 15%

2. Դպրոցականներ/նպաստառուներ – 20%

3. Թոշակառուներ – 30%

4. Զոհվածի/անհայտ կորածի ընտանիքի անդամ – ԱՆՎՃԱՐ

5. Պատերազմի հերոս – ԱՆՎՃԱՐ

6. Երևանի պատվավոր քաղաքացի – ԱՆՎՃԱՐ

7. Ծնողազուրկ դպրոցական/ուսանող – ԱՆՎՃԱՐ

8. 4+ երեխա ունեցող բազմազավակ ծնող (Երևան) – ԱՆՎՃԱՐ

9. Ծերանոցներում, մանկատներում ապրող պետ. անձ – ԱՆՎՃԱՐ

10. Հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցողներ – ԱՆՎՃԱՐ

Ձեռք բերման եղանակները`

1. Transport.yerevan.am կայք,

2. Դրամարկղեր,

3. Telcell Wallet-ի տերմինալներ,

4. Telcell Wallet-ի հավելված,

5. Բանկային քարտի կցում կամ քարտով վճարում: