Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Էմիգրանտների հանրակացարանը խուզարկվում է

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում հրապարակել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության տեսանյութը:

Տեսանյութում երևում է, որ կասկածյալը թարգմանչի օգնությամբ պատմել է, թե ինչպես է ահաբեկիչների մոտ հայտնվել սպիտակ Renault-ն, որով նրանք հեռացել են հանցագործության վայրից:

Տաջիկստանից տեղափոխվածներից մեկը պատմել է, որ մոտ մեկ ամիս ապրել է Դմիտրովսկոյե մայրուղու հանրակացարանում՝ Մուհամադ անունով մի մարդու հետ, և քարոզներ լսել Telegram-ով։

Հենց այս հարթակի միջոցով էլ ոմն Աբդուլո կապվել նրա հետ՝ առաջարկելով փող վաստակել։ Ձերբակալվածի խոսքով՝ հենց Աբդուլոն է օգնել իրեն գնել սպիտակ Renault-ն, և ինքը մտածել է, որ կաշխատի որպես տաքսու վարորդ, սակայն ավելի ուշ Աբդուլոն առաջարկել է «վաստակել»՝ ահաբեկիչ դառնալով, և ինքը համաձայնվել է։

Մոսկվայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ներգաղթյալներով բնակեցված հանրակացարաններում.  հայտնում է «112» տելեգրամյան ալիքը:

Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Մի քանի շրջաններում ռեյդեր են տեղի ունենում։ Օրինակ՝ Տվերսկոյում աշխատակիցները ժամանել են Մինաևսկի նրբանց՝ օտարերկրյա մասնագետների համար նախատեսված հանրակացարան: Շենքի մոտ ոստիկանական մեքենաներ են կանգնած»:

Այլ մանրամասներ չեն հաղորվում: