Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե բոլոր տվյալները պետռեգիստրում կան, իմաստը ո՞րն է, որ մարդիկ նորից դիմեն այդ մարմին՝ արդեն եղած տվյալները նորից ստանալու և կրկին նույն մարմնին փոխանցելու. սա պետական խոտան է. տնտեսագետ

01/03/2023
- Հասարակություն

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն անտրամաբանական է որակում ՀՀ կառավարության՝ անցած տարի ընդունած որոշումը, որով ձեռնարկատերերը ձեռնարկությունների գրանցման պահին պետռեգիստր (ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն) փոխանցած տվյալները պարտադրված են ներկայացնել երկրորոդ անգամ։

«Նորամուծությունը վերաբերում է ՍՊԸ-ներին։ Անցած տարի ընդունված որոշմամբ, փաստորեն, իրական շահառուները պետք է բացահայտվեն, և այդ բացահայտման հիմք ընդունել են ոչ թե երրորդ անձանցից օպերատիվ ճանապարհով ստացված տեղեկությունները, այլ  պարզապես վերցրել և դրույթը տարածել են բոլորի վրա։ Վատն այն է, որ հաշվի չեն առել օրենքի խութերն ու կատարման հնարավոր բացերը՝ այն սովետական մեթոդով տարածելով բոլորի վրա։

Օրենքի պահանջը տարածվել է նաև այն ձեռնարկությունների վրա, որոնք նախորդ տարի ընդհանրապես չեն գործել կամ էլ գործունեության արդյունքում ստացել են չնչին եկամուտներ։ Այդտեղ հակասական է պետության կողմից իրական շահառու փնտրելու հաստատակամ մտադրությունը։

Կարծում եմ՝ փոքր եկամուտ ունեցող կամ հաշվետու տարվա ընթացքում գործունեություն չծավալած ձեռնարկությունները պետք է ազատվեն իրական շահառուների մասին հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից։

Զավեշտը հատկապես հետևյալն է. որպեսզի մարդիկ լրացնեն հայտարարագիրը, պետք է մուտք գործեն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայք, այնտեղ տվյալներն ինքնաշխատ կերպով լրացվում են, և այդ ամենը կատարելուց հետո տվյալները լրացվում են էլեկտրոնային նոր հարթակում, որի ստեղծման իմաստն ընդհանրապես անհասկանալի է. լրացված ամբողջ ինֆորմացիան, որ վերցնում են պետռեգիստրի շտեմարանից, կրկին ուղարկում են պետռեգիստրի շտեմարան»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Հրայր Կամենդատյանի հիշեցրեց՝ իրական շահառուները որևէ ձեռնարկություն գրանցելու պահից արդեն իսկ բացահայտված են, և արդեն այդ պահից հայտնի է, թե ովքեր են հանդիսանում տվյալ ձեռնարկության բաժնետերերը։

«Ստացվում է՝ պետական ինչ-որ խոտան են սարքել. եթե բոլոր տվյալները պետռեգիստրում կան, իմաստը ո՞րն է, որ մարդիկ նորից դիմեն այդ մարմնին՝ արդեն եղած տվյալները նորից ստանալու և դրանք նորից պետռեգիստր ներկայացնելու համար։ Սա պարզապես անիմաստ գործընթաց է։

Հիմնական վտանգը, կարծում եմ, պետությունը տեսել է հանքանյութի արդյունահանման ձեռնարկությունների մեջ և այսպես ասած՝ հինգերորդ անիվ է ստեղծել։ Բայց եթե անգամ հանքարդյունաբերական ինչ-որ ձեռնարկություններում ռիսկեր, ենթադրյալ թաքնված շահառուներ կան, նրանց հայտնաբերելու համար պետությունը կարող էր գործի դնել օպերատիվ հետախուզական մեթոդը կամ հարցումներ, մոնիտորինգ իրականացնելու պրակտիկան։ Պետությունը կարող էր ավելի փոքր ծավալի աշխատանքներով բոլոր ռիսկերը վեր հանել»,- ասաց Հրայր Կամենդատյանը։

Տնտեսագետի համոզմամբ՝ եթե պետությունը ցանկանում էր խոշորացույցի տակ պահել հանքարդյունաբերող ընկերությունները, իրական շահառուների վերաբերյալ նորամուծությունը կարող էր տարածել միայն հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վրա։

«Նորամուծությունն այս տարի է ուժի մեջ մտնում, և լրացված բոլոր հայտարարգրերը լինելու են անվճար, բայց հաջորդ տարվանից յուրաքանչյուր լրացված հայտարարագրի համար 10 հազար դրամ պետական տուրք է վճարվելու։

Ընդհանուր առմամբ, պետռեգիստրը դրվել է շոկային ընթացքի մեջ. սովորական աշխատանքային գործունեություն իրականացնելու փոխարեն այդ մարմինը լծվել է իրական շահառուների հայտերի լրացման-չլրացման աշխատանքին։ Դրանից զատ՝ պետական ռեգիստրի կոմիտեն պետք է ստուգի՝ ո՞ր ձեռնարկությունները հայտ չեն ներկայացրել, դրանց նկատմամբ վարչական տուգանքներ, զգուշացումներ կիրառի։ Այս ամենի տնտեսագիտական էֆեկտը ոչ թե զրո է, այլ՝ բացարձակ անիմաստ բան»,- ամփոփեց Հրայր Կամենդատյանը։

Հ.Գ. Հաշվի առնելով Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական կայքի ստացած հայտերի քանակը՝ ԱՆ-ի կողմից որոշում է ընդունվել իրական շահառուների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։

Նախորդ գրառումը

Հոլանդացի սեյսմոլոգը նոր, ավերիչ երկրաշարժերի մասին նախազգուշացումներ է արել

Հաջորդ գրառումը

Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին». Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին». Լևոն Զուրաբյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական