Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումն սկսվել է

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ մինչև հուլիսի 26-ը, դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: