Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում). հայտնում են ՊՆ-ից։

Մասնավորապես՝

⭕️ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,

⭕️Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,

⭕️ Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:

Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: