Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բաղադրատոմս. նեխուրը հրաշալի միջոց է շաքարային դիաբետի դեմ

Շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձը չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ ինսուլին արտադրել։

Նեխուրն ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձը, որն էլ պայքարում է   շաքարային դիաբետի դեմ։

Նեխուրով պատրաստված այս բաղադրատոմսը կօգնի ձեզ պայքարել շաքարային դիաբետի դեմ։

Վերցրեք 250 գրամ նեխուր, 5 կիտրոն։

Կիտրոնների հյութը քամեք. նեխուրը լվացեք, չորացրեք և մսաղացով անց կացրեք, աղացեք նաև կիտրոնի մնացած զանգվածը։ Այնուհետև կիտրոնի հյութն ավելացրեք աղացած նեխուրի և աղացած կիտրոնի վրա։ Ամբողջ զանգվածը 1,5 ժամ դրեք ջրային բաղնիքում՝ պահեք գոլորշու վրա։

Ամեն օր առավոտյան՝ նախաճաշից 30 րոպե առաջ, խմեք այս խառնուրդից 80-100 գրամ։

Ցանկալի է նեխուրով այս խառնուրդն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։