Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ փակել են ռուս խաղաղապահների ճանապարհը։
«Մուտքը արգելափակված է։ Միացեք հարգելի արցախցիներ։ Մեր հույսը մեր վրա պետք է դնեն։ Այսօր ժամը 19։00 հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենք տրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,-գրել է նա։