Գիտնականները պարզել են, որ մարդկանց քնի տեւողությունն ուղիղ համեմատական է նրա բնակության վայրի ու երկրի հետ: Հետազոտությունը հրապարակվել է «Scientific Reports» ամսագրում:
Հետազոտողներն ուսումնասիրել են խելացի ժամացույց ունեցող մարդկանց քնի տեւողությունը: Գիտափորձին մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի՝ 11 երկրից: Գիտնականները քնի մասին ավելի քան 52 մլն արձանագրություն են ստացել ու պարզել՝ քնի ամենակարճ տեւողությունը գրանցվել է Ճապոնիայում՝ 6 ժամ 51 րոպե: Իսկ ահա Ֆինլանդիայում, որն, ի դեպ, ըստ «World Happiness Report»-ի, աշխարհի ամենաերջանիկ երկիրն է, մարդիկ ամենից երկարն են քնում՝ օրվա մեջ միջինը 8 ժամ: ԱՄՆ-ն ու Կանդան Ֆինլանդիայի հետ գրեթե նույն մակարդակում են գտնվում: Գիտափորձի մյուս երկրներում քնի տեւողությունը գրեթե նույնն է եղել՝ միջինը 7 ժամ:
Ս.Վ.