Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այս պահին իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում. քաղավիացիայի աշխատակից

Երևան – Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Այս պահին իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, ավիաընկերությունը նոր ինքնաթիռ է պատրաստել, ավելի ուշ այն կմեկնի Նիժնի Նովգորոդ», – ասել է Աղաբեկյանը:

Կարդացեք նաև՝ Երևան–Նիժնի Նովգորոդ ինքնաթիռը 2 ժամ պտտվել է ՀՀ օդային տարածքում