Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Աճուրդում վաճառվել է «Տիտանիկի» ուղեւորի նամակը

Մոնտեվիդեոյում կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է «Տիտանիկ» պատմական խորտակված նավի ուղեւորներից մեկի՝ Ռամոն Արտագավեյտիա Գոմեսի նամակը։ Այս մասին գրում է «CNN» լրատվականը՝ տեղեկացնելով, որ աճուրդը կազամերպել է «Zorrilla Subastas» աճուրդի տունը։

Ըստ լրատվականի՝ նավի ուղեւորը նամակը գրած է եղել խորտակվելուց մի քանի օր առաջ։ Այն իր ընտանիքին է հասցեագրված եղել։

Նամակը 1909-ին արված լուսանկարի հետ մեկտեղ վաճառվել է 12 հազար դոլարով։

Ս․Վ․