Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական գործակալը Սյունիքում Baku TV-ի համար նկարահանումներ է արել

19/08/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Էկո-մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրել է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՄԵՆ ՆԱՏԱՇԱ ԴԵՌ ՌԵԼՈԿԱՆՏ Չէ։

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի  «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել  ԲաքուTV-ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է, որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Հրաժարվեցի նրա հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine, հարցազրույցներ են տվել ԲաքուTV-ին։ 

ԲաքուTV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։ 

Չգիտեմ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվե՞լ է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։ Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն  հարցազրույց են տվել տվյալ անձին։ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ «Բլոկնոտ․ռու»-ի թղթակից, էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։ 

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով ԲաքուTV-ի էկրանին, Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին և ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։ Նամակի բովանդակությունը տես հղումով։

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչ Ալբերտո Աթայանի (նկարում ձախից է կանգնած՝ ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա  (նկարի մեջտեղում) ըստ Աթայանի Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միռ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան (Тигран Галстян)։

«Միռ» հեռուստանընկերությունից ճշտել եմ՝ Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժեներ։ Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարահանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ՝ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես, Ալբերտո Աթայանը։ 

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելի ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային  ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով  հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

Բաքու-TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուժն արդեն դիրքավորված է,  կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները։

Բաքու-TV-ն  օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման, ռազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։ 

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման  վրա կենտրոնացնելու պատճառով։ 

Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։  

Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել Ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել և այլն։ Միայն մի քանի վարկյան եմ դնում այդ ադրբեջանական ռեպորտաժից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ արցախցի Հելենի մարմինը տեղափոխել ԼՂ․ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու մարզ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու մարզ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական