Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մամլո ասուլիսի հրավեր

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը օգոստոսի 24-ին՝ ժամը 14-00-ին, Թեքեյան կենտրոնի գրադարանում (հասցեն՝ Խանջյան 50) Ձեզ հրավիրում է 2022 թվականի «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին մամլո ասուլիսի:

Ասուլիսի ընթացքում կտեղեկանաք անվանակարգերի, մրցանակների, մրցանակային ֆոնդի և այլ մանրամասների մասին։

 Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` առանց տարիքային սահմանափակման:  

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2022 թվականին հեղինակած իրենց աշխատանքները կարող են ներկայացնել սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով։

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցեն` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010-55 26 32, 010-57 02 83)։  

Հայաստանի Թեքեյան մշակութային միության

Լրատվական կենտրոն