Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2019 թվականի մայիսի 20-ին մեկնարկեց ՀՀ դատական իշխանության գահավիժումը, որը շարունակվում է մինչ օրս. Ռուբեն Մելիքյան

06/12/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ լրագրողական ոճով ինչ-որ ձևակերպում է անում, ինչը, սակայն, որևէ կերպ չի փոխում իրականությունը. իրականությունը հնարավոր չէ բառերով փոխել՝ ինչ մեկնաբանություն էլ տալու լինես։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի արած այն արտահայտությանը, որ 2019 թվականի մայիսի 20-ին «մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն»։

«Երևույթները բառերով չես կարող փոխել. արձանագրված փաստն այն է, որ 2019 թվականի մայիսի 20-ից սկսած՝  մեկնարկեց ՀՀ դատական իշխանության գահավիժումը, որը շարունակվում է մինչ օրս, և կասկածից վեր է, որ ինչ-որ պահի դրան իրավական արձագանք տրվելու է։

Այսօր դեռ դրա ժամանակը չէ. իրավապահ համակարգն ամբողջությամբ իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո է, բայց այս երևույթները մի օր արժանանալու են իրավական գնահատականի։ Որքան էլ լրագրողական ոճով օգտագործվեն մակդիրներ, համեմատություններ և խոսքի պատկերավորման այլ միջոցներ, դրանցով իրականությունը փոխել հնարավոր չի լինելու»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածին, որտեղ վերջինս նշում է, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, մեր զրուցակիցը նկատեց՝ անձամբ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների ոճը սուտը չէ, այլ կիսաճշմարտությունը։

«Բոլոր մտքերում միշտ մի փոքր ճշմարտության բաղադրիչ առկա է լինում։ Իհարկե, արդարադատության վիճակը Հայաստանում լավը չէ, բայց այս արտահայտությունը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում, որովհետև թույլ չի տալիս գնահատել, թե դինամիկան ինչպիսին է։

Իսկ մինչև 2018-2019 թվականնները, երբ դեռ գործող իշխանությունների ձեռքերը չէին հասնում դատական իշխանությանը, Հայաստանում եղել է դրական դինամիկա։ 2019 թվականից հետո սկսվել է բացասական դինամիկա։ ՀՀ անկախության առաջին իսկ օրից շատ դանդաղ սկսվել է դատական իշխանության ամրապնդման գործընթացը, որը տևել է երկուսուկես տասնամյակ։ Գործընթացի գագաթնակետը երևի եղել է 2017-2019 թվականները։

Հայ ժողովրդի պատմության մեջ այդպիսի մակարդակի դատական իշխանություն երբևէ չի եղել. խոսքը վերաբերում է կադրերի որակին, փաստաբանների կողմից դատական իշխանության անկախության ընկալմանը և այլն։

Մի բան է, երբ դու չեղած տեղից ինչ-որ համակարգ ես «սարքում» և օր օրի լուծում առկա խնդիրները  (այդ դեպքում էլ են արդարադատության դռները ոչ ամբողջությամբ բաց), նույն կերպ, երբ արդեն իսկ սարքածը քանդում ես։ Այսինքն՝ այդ արտահայտությունն իր մեջ մանիպուլյատիվ էլեմենտ է պարունակում, որն այն է, որ ի տարբերություն ՀՀ նախորդ ղեկավարների՝ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը ոչ թե բարելավեց դատական իշխանությունը, այլ սկսեց այն քանդել․՝ ընդհուպ մինչև սեփական թիմակցին դատական իշխանության ղեկավար նշանակելը և դաստավորների նկատմամբ ռեպրեսիաներ սկսելը»,- նշեց Մելիքյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիլիջանում այրվել է 12 հա անտառային տարածք

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայող Ախունդովը ցմահ կնստի

Համանման Հոդվածներ

Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026
Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայող Ախունդովը ցմահ կնստի

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական