Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Քերոբյանը ևս 2 ամիս կմնա տանը կալանված

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք՝ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Վահան Քերոբյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: